Խորտակված Costa Concordia նավը բարձրացվել է ծովի հատակից

Խորտակված Costa Concordia նավը բարձրացվել է ծովի հատակից

PanARMENIAN.Net - 2013 թվականը համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիայի համար սկսվեց մեծ աղետից: Հունվարի լույս 14-ի գիշերը Միջերկրական ծովում նավաբեկության ենթարկվեց զբոսաշրջային Costa Concordia նավը: Աղետը տեղի ունեցավ Գրոսետո նավահանգստային քաղաքից ոչ հեռու: Բախվելով ստորջրյա ժայռին՝ նավը հսկայական վնասվածք ստացավ ու սկսեց խորտակվել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Costa Concordia-ի նավաբեկության արդյունքում 11 մարդ մահացավ, տուժեց 67-ը: Եվս 24 մարդ համարվում է անհայտ կորած: Նրանց թվում կան Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի և Պերուի քաղաքացիներ, և անձնակազմի մի քանի անդամներ: Ըստ փրկված ուղևորների, այն մասին, որը նավը խորտակվում է, նրանց հայտնել են ժայռին բախվելուց միայն երկու ժամ անց, անձնակազմն անվստահ է գործել, թիմի անդամներից ոմանք չգիտեն ինչ է պետք անել: Շատերը, չսպասելով փրկարարներին, նետվում էին ջուրը: Ընդհանուր առմամբ նավի վրա նավաբեկության պահին կար շուրջ 4 հազար մարդ, որոնցից 1000-ը՝ անձնակազմի անդամներ էին:

Աղետից հետո ընկերությունը, որը զբաղվում էր շրջագայության կազմակերպմամբ, ապահովեց փրկված ուղևորենրին ապաստարանով և սնունդով: Իտալիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին: Հետաքննության շրջանկներում ձերբակալվեց նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոն: Ըստ նրա, կատարվածում չկա նրա մեղքը, պատճառը նավիգացիոն քարտեզներն են, որոնց վրա նշված չի եղել ժայռաբեկորը: Ըստ իտալական օրենսդրության, Սկետտինոյին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, հայտնում է ՌԲԿ-ն:

Նախօրեին սկսվեց տխրահռչակ նավը հանելու գործողությունը: Նրա քաշը կազմում է 114 հազար տոննա, երկարությունը գերազանցում է ֆուտբոլի երեք դաշտերի երկարությունը: Թեև փոթորկի պատճառով գործողությունը հետաձգվեց 3 ժամով, այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, 2013 թ. սեպտեմբերի 16-ին ավարտվեցին տեխնիկական պատրաստաման աշխատանքները: Բուն գործողությունը սկսվեց 11:00-ին:

Նավի բարձրացումը այդ տիպի գործողություններից ամենախոշորն ու թանկարժեքն է՝ այն գնահատվում է 600 մլն եվրո: Բոլոր ծախսերը հոգում է նավի սեփականատեր ընկերությունն ու ապահովագրական ընկերությունները: Մոտ կես տարի տևեցին նախապատրաստական աշխատանքները, ներգրաված էր 500 մասնագետ:

Սեպտեմբերի 17-ին ծովի հատակից նավի բարձրացման աշխատանքներն ավարտվեցին, հայտնում է Associated Press-ը:

Նավը հնարավոր կլինի տեղափոխել մոտակա նավահանգիստ 2014 թ. գարնանից ոչ շուտ: Վերջնական ուտիլիզացիայի այն կարող է ենթարկվել միայն 5 տարուց:

Costa Concordia նավի սեփականատերն է իտալական Costa Crociere ընկերությունը, որը Carnival Corp-ի եվրոպական մասնաճնյուղն է: Նավը շահագործման էր հանձնվել 2005 թվականի սեպտեմբերին, նրա տարողությունը 114,5 հազար տոննա էր, ինչու երկուս ու կես անգամ գերազացնում է լեգենդար «Տիտանիկի» պարամետրերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---