Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները Սիրիայում ճգնաժամի թեժացման մեղսակից են

Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները Սիրիայում ճգնաժամի թեժացման մեղսակից են

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ-ում աղբյուրըհաստատել է, որ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները Սիրիայում ճգնաժամի բորբոքման մեղսակից են և փորձում են իրենց կամքը թելադրել ժողովրդին, գրում է սիրիական SANA գործակալությունը: «Դա արտահայտվեց ԱՄՆ, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների ելույթներում: Մի կողմից նրանք ասում են, որ կողմ են ճգնաժամի քաղաքական լուծմանը, մյուս կողմից՝ սատարում են ավազակային կազմավորումներին, որոնք կապված են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հետ: Այն դեպքում, երբ այդ կազմավորման անդամները շարունակում են հանցագործություններ կատարել Սիրիայի ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով ձգձգել ճգնաժամը»,- ասել է աղբյուրը:

Սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին երեք երկրների ներկայացուցիչնե, բացահայտեց Սիրիայի հարցում նրանց թշնամական ծրագրերըև միջսիրիական երկխոսությունը կանխորոշելու փորձերը:

«Նրանց նպատակն է իրենց կամքը պարտադրել Սիրիայի ժողովրդին և օգնություն ցուցաբերել իրենց խամաճիկներին, որոնք բացահայտ կերպով կոչ են անում ԱՄՆ-ին ագրեսիա սանձազերծել Սիրիայի ու նրա ժողովրդի դեմ: ԱՄՆ և նրա դաշնակիցների խոսքերը, թե նրանք իբր հավատարիմ են ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, հակասում են նախապայմաններ առաջ քաշելու նրանց փորձերին և ավազակային կազմավորումների ֆինանսավորմանն ու սպառազինմանը, որոնք կռվում են խաղաղ բնակչության դեմ: Սիրիայում ցանկացած խոսակցություն քաղաքական ու սահմանադրական օրինականության մասին բացառապես այդ երկրի ժողովրդի իրավունքն է: Բաշար ալ Ասադը սիրիացիների ընտրած օրինական նախագահն է, նա կմնա իր պաշտոնում այնքան ժամանակ, որքան ժողովուրդը կցանկանա: Պետության ղեկավարը կատարում է իր պարտականություններն ըստ Սահմանադրության, որը հաստատել է Սիրիայի ժողովուրդը: Ում դուր չի գալիս այս իրողությունը, կարող է չմասնակցել «Ժնև-2» խորհրդաժողովին»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն:

Ըստ ՄԱԿ կանոնադրության, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրները պետք է չեզոք լինեն ու հարգեն միջազգային իրավունքը: Անթույլատրելի է նրանց կողմից իրենց կամքը պարտադրելն այլ երկրներին: Ըստ աղբյուրի, նրանք պետք է դադարեցնեն այլ երկրներում ապակայունացմանն ուղղված իրենց գործողությունները և սպառնալիքները ինքնիշխան պետություններին՝ անմիջական կամ տեղի գործակալների միջոցով:

Նախօրեին Փարիզում տեղի էր ունեցել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը «կորցրել է օրինականությունը»: Փարիզյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Photo: www.sana.sy
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---