Սկսվել է ԲԹՋ նավթատարի հերթական հատվածի տեխնիկական նավթով լցումը

PanARMENIAN.Net - BTC Co խողողովակաշարային ընկերությունը սկսել է Azeri Light տիպի տեխնիկական նավթով լցնել Թուրքիայի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հերթական հատվածը: BP-ում նշեցին, որ տվյալ հատվածի լցումից հետո ԲԹՋ նավթատարում 6 մլն. բարել Azeri Light տիպի նավթ կլինի: «Ադրբեջանական նավթով առաջին տանկերի բեռնումը Ջեյհան նավահանգստից ծրագրված է այս տարվա աշնանը»,- հայտնում են BP-ում, հաղորդում է «Թրենդ»-ը: Նշենք, որ 2006 թվականի մարտի 1-ի դրությամբ նավթատարում կար 5.5 մլն բարել նավթ: ԲԹՋ նավթատարի ամբողջական լցոնման համար 10 մլն. բարել է հարկավոր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---