Նյու Յորքում աշխատանքն է սկել ՄԱԿ 68-րդ Գլխավոր վեհաժողովը

Նյու Յորքում աշխատանքն է սկել ՄԱԿ 68-րդ Գլխավոր վեհաժողովը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում աշխատանքն է սկել ՄԱԿ 68-րդ Գլխավոր վեհաժողովը, որի գլխավոր թեման, ինչպես ակնկալվում է, կլինի Սիրիայի խնդիրը: Պան Գի Մունը հորդորել է առավել գործուն քաղաքական լծակներ գտնել սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար:

ՄԱԿ ԱԽ մշտական անդամների միջև տարաձայնությունները Ֆրանսիայի, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ներկայացրած բանաձևի նախագծի վերաբերյալ պահպանվում են: Ռուսաստանը համաձայն չէ ՄԱԿ գնահատականին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Մոսկվան չի բացառում սադրանքը, այն դեպքում, երբ Արևմուտքը օգոստսի 21-ի քիմիական գրոհի պատախանատվությունը դնում է սիրիական իշխանությունների վրա:

«Ինչպես միջազգային հանրությունը միավորվեց քիմիական զենքի կիրառման սպառնալիքի դեպքում, այն պետք է նաև դադարեցնի թեժացող պատերազմը, որը ավիրում է երկիրը: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել դիվանագիտական ճանապարհով և արագ շարժվել դեպի խնդրի քաղաքական լուծումը»,-ասել է նա, հայտնում է euronews-ը:

Թե ինչ ազդեցություն է թողնում սիրիական ճգնաժամը տարածաշրջանի վրա, տեսանելի է NASA-ի լուսանկարներից: Լուսանկարներին կարելի է տեսնել Հորդանանի «Ազ Զաթարի» փախստականների ճամբարի ընդլայնումը վերջին 2 տարում: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ տեսչության զեկույցը ԱԽ փակ նիստում՝ հրապարակումից առաջ: «Դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի լուրջ խախտում: Արդյունքներն անվիճելի են: Փաստերն ինքնին խոսուն են»,-ասել է Պան Գի Մունը: Զեկույցում ասվում է, որ «բնական, քիմիական և բժշկական նմուշները հստակ և համոզիչ ապացույցներ են ներկայացնում», որ Դամասկոսում օգոստոսի 21-ին «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ են օգտագործվել զարինի պարունակությամբ:

Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբական դաշնակիցները օգոստոսի 21-ի հարձակման մեղքը բարդում են Ասադի ռեժիմի վրա: Ասադի ռեժիմը պնդում է, որ քիմիական զենք են կիրառել նաև ապստամբները: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---