Օտարերկրացի զբոսաշրջիկը Հայաստանում օրական միջինը մոտ 115 դոլար է ծախսում

Օտարերկրացի զբոսաշրջիկը Հայաստանում օրական միջինը մոտ 115 դոլար է ծախսում

PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3 %-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ կամ 2012թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.7 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին: Այստեղ մեծ է Ռուսաստանից՝ 23,7 %, և Ուկրաինայից՝ 2,8 %, ծամանած զբոսաշրջիկների քանակը: ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների քանակը կազմել է 36.3 տոկոս: Այստեղ մեծ է Ֆրանսիայից (8,7%), Գերմանիայից (6,6%), Ւտալիայից (6,3%), Մեծ Բրիտանիայից (3,1%), Նիդերլանդներից (1%) ժամանած հյուրերի տոկոսը: Զբոսաշրջիկների 34.0 %-ը ժամանել է այլ երկրներից: Այս խմբում գերակշռում են զբոսաշրջիկներն ԱՄՆ-ից՝ (11.8 %), Իրանից (6 %), Վրաստանից (3 %), Կանադայից (1,1 %), Թուրքիայից (0,7 %):

Այս տարի օտարերկրացի զբոսաշրջիկների են ընդունել Հայաստանի 66 հյուրանոցներ՝ 2012 թվականի 48 հյուրանոցների դիմաց:

Պետք է նշել, որ 2013 թ. հունվար-հունիսին փաթեթով Հայաստան այցելած զբոսաշրջիկները երկրում են անցկացրել միջինը 26 օր և ամեն օր ծախսել են միջինը 115 դոլար, իսկ ինքնուրույն այցելած զբոսաշրջիկները ծախսել են երկու անգամ քիչ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---