Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հայ ռազմագերի

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի(ԿԽՄԿ) միջնորդության շնորհիվ, Ադրբեջանից վերադարձվել է այդ երկրի տարածքում բռնված հայ ռազմագերի: Ռազմագերու հանձնումը կատարվել է Ադրբեջանի Կազախի եւ Հայաստանի Իջեւանի շրջանների միջեւ ընկած ճանապարհին: Չեզոք միջնորդի դերում եւ իր մանդատին համապատասխան` հանդես է եկել ԿԽՄԿ-ն, որը աջակցել է ռազմագերու վերադարձի հարցում, որին ազատ են արձակել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համապատասխան դիմումների հիման վրա: Մինչ վերը նշված գործողության իրականացումը, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ, նպտակ ունենալով ճշտել, որ ռազմագերին ինքնակամ ցանկանում է վերադառնալ հայրենիք: 1992 թվականից մինչ օրս ԿԽՄԿ միջնորդությամբ վերադրաձվել են 656 մարդ:



Հիշեցնենք, որ հայկական կողմին վերադարձված ռազմագերի Սահակյան Վարդանին բռնել էին 2006 թվականի փետրվարի 3-ին Տերտերի շրջանում, ուժերի շփման գծի մոտ` Հասանգայա գյուղից ոչ հեռու: Նրա մասին ինֆորմացիան հանձնվել էր միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, Անհայտ կորածների եւ պատանդների փնտրման աշխատանքների միջազգային խմբին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---