Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թ. օգոստոսին կազմել է 149 725 դրամ20 սեպտեմբերի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013 թ. օգոստոսին կազմել է 149 725 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով: Ընդ որում օգոստոսին 2013 թվականի հուլիսի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 5 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին աշխատավարձը կազմել է 145 795 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.7 տոկոսով: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը օգոստոսին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8 տոկոսով՝ կազմելով 116 064 դրամ, իսկ օգոստոսին 2013 թ. հուլիսի համեմատ անկում է գրանցվել՝ 10 տոկոս: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին աշխատավարձի աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,2 տոկոս՝ 115 988 դրամ: Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս, հասնելով 186 935 դրամի: Ըդն որում օգոստոսին 2013 թվականի հուլիսի համեմատ 1.3 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,1 տոկոս՝ 179 772 դրամ: Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ: Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |