ԵՄ. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների

PanARMENIAN.Net - Եվրամիությունը անմիջական մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին: «Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում կլինի ԵՄ գերակայություններից մեկը: Դա ազդանշան է խնդրահարույց իրավիճակների հանգուցալուծմանը առավել ակտիվ մասնակցելու համար»,-ասել է Պ.Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Եվրամիության մանդատն այս հարցում ընդլայնվել է, որտեղ ներառվել են նաեւ բախումնային իրավիճակների լուծման հարցերը: «Եթե հակամարտությունը մնա չլուծված, Հայաստանը կարող է մնալ մեկուսացման մեջ»,-ասել է շվեդ դիվանագետը: Միեւնույն ժամանակ Պետեր Սեմնեբին չի թաքցրել իր մտահոգությունը կապված ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերի հետ: «Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---