Է.Մամեդյարով. Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում անփոփոխ կմնա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին: «Բանակցությունների գործընթացը պետք է շարունակվի եւ մեր ԱԳՆ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը»,-ասել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում անփոփոխ կմնա: «Մենք խոսել ենք եւ խոում ենք գրավյալ տարածքները ազատելու, երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, փախստականներին եւ բռնի տեղահանվածներին բնակության վայրերը վերադարձնելու անհրաժեշտության մասին»,-ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ «Ադրբեջանի Սահմանադրության պահանջների» հիման վրա: Միեւնույն ժամանակ, Մամեդյարովը հայտարարել է, որ «եթե երկխոսությունը արդյունք չտա, անկասկած, մենք կունենանք այլ հնարավարություններ հակամարտությունը կարգավորելու համար», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---