Եվրոն «մտավախությունների վրա աճելու» բավականին լավ շանսեր ունի

Եվրոն «մտավախությունների վրա աճելու» բավականին լավ շանսեր ունի

PanARMENIAN.Net - Չհասցրեցին մարել խթանման ծրագրի հնարավոր փակման մասին ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայության հերթական հիասթափեցնող անակնկալի շուրջ կրքերը, ինչպես հայտնվեց նոր պատճառ՝ դեֆոլտն ԱՄՆ-ում: Ճիշտ է եվրո-դոլար զույգը դեռ չի արձագանքել այդ մտավախություններին, որոնք ուռճացվում են տարբեր ԶԼՄ-ներում, սակայն հեռանկարում միասնական արժույթը «մտավախությունների վրա աճելու» բավականին լավ շանսեր ունի»:

Վաղվա օրը խոստանում է հետաքրքիր լինել արդեն այն պատճառով, որ առավոտյան ելույթ է ուենալու Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, որը միանգամայն ի վիճակի է լրացուցիչ խթան հաղորդելու եվրոյի աճին ԱՄՆ դոլարի հանդեպ: ԱՄՆ-ում անձնական սպառողական ծախսերի ինդեքսի հրապարակումը հազիվ թե բեկում մտցնի եվրո-դոլար զույգի միտումներում:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ 1,3570 գնային մակարդակին մոտենալը կարող է հրահրել եվրոյի վաճառքն ու նրա արժեքի նվազումը մինչև 1,3450, օպտիմալ է վաճառել 1,3570-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 26-ին իրականացվել է 2,190 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 26-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.86 դրամ՝ սեպտեմբերի 25-ի համեմատ մնալով անփոփոխ: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 547.55 դրամ՝ նվազելով 0.85 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---