ԱՄՆ-ն կհրաժարվի Իրանի դեմ պատժամիջոցներից, եթե վերջինս «բաց» լինի

ԱՄՆ-ն կհրաժարվի Իրանի դեմ պատժամիջոցներից, եթե վերջինս «բաց» լինի

PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելու մասին պայմանավորվածությունը կարող է նախատեսվածից ավելի շուտ ձեռք բերվել, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ըստ նրա, իրավիճակի նման զարգացում հնարավոր է, եթե Թեհրանը բաց լինի կարգավորման հարցում: «Հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունը շատ ավելի շուտ ձեռք կբերվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով բաց է Իրանը պատրաստ մոտենալ հանգուցալուծմանը»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարը: Եթե Իրանի միջուկային ծրագիրն իրականում խաղաղ բնույթ է կրում, ապա հարաբերություններն Իրանի հետ «կարող են արմատապես փոխվել», խոստացել է Քերին, գրում է ՌԲԿ-ն:

Պատասխանելով հարցին, թե ինչ հիմքով է վերաբերմունքն այդքան փոփոխվել, պետքարտուղարը նշել է ազատ մուտքը բոլոր օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա, Ֆորդոյի ռազմական համալիր, լրացուցիչ արձանագրության ստորագրումը տեսչության մասին և Թեհրանի կամավոր հրաժարումը ուրանի հարստացումից՝ խաղաղ ծրագրի համար անհրաժեշտ քանակը չխախտելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այդպիսով, իրանական կողմը պետք է բացի մուտքը իր բոլոր միջուկային օբյեկտներ, համաձայնվի միջազգային ստուգմանն ու կամավոր հրաժարվի խաղաղ ծրագրի համար անհրաժեշտ քանակի ուրանի հարստացումից:

Անցած շաբաթ, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել:

Միևնույն ժամանակ Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ մտահոգում են Իսրայելի իշխանություններին: Քերիի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ էր արել ԱՄՆ նախագահին ուժի մեջ թողնել Իրանի դեմ պատժամիջոցները: Իսրայելի վարչապետը ժամանել էր ԱՄՆ այդ երկրի նախագահի հետ հանդիպման նպատակով:

Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցություններում հիմնական հարցը Փարչինի ռազմական օբյեկտի հարցն էր, ուր արդեն երկար ժամանակ է՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները փորձում են մուտք ստանալ: Որտեղ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ: Իրանը պնդում է, որ Փարչինի օբյեկտը կապ չունի միջուկային ծրագրի հետ, հետևաբար, չի մտնում այն օբյեկտների ցանկ, որոնք կարող է հսկել գործակալությունը:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասել էր Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---