«Հազարամյակի մարտահրավերները» վստահություն է որը Հայաստանը պետք է արադարցնի

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերները» հանդիսանում են ամենամեծ կառավարական ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով հայկական հարցերին նվիրված ֆորումի ժամանակ Վաշինգթոնում: «Հազարմյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում կնքնված համաձայնագիրը կխթանի Հայաստանի տնտեսկան զարգացումն ու ժողովրդավարությունը»,- գտնում է Վ. Օսկանյանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը որպես պոտենցիալ նվիրառու ընտրեց Հայաստանին, որովհետեւ Հայաստանը կարիքավոր է:«Եվ սա գաղտնիք չէ: Թեեւ մենք արագ աճող տնտեսություն ունենք, սակայն երբ սկսում ես անկման կետից, ինչից մենք սկսեցինք, անգամ աճի բարձր տեմպերը նշանակում են ավելի ցածր իրական եկամուտ, իրական աշխատավարձ, իրական արտադրություն, քան մենք կկամենայինք»,- ասել է Վ. Օսկանյանը, ավելացնելով, որ Հայսատանի ծրագրի մեջ ընդգրկելու պատճառներից է նաեւ, որ «Հայասատանը փորձում է ճիշտ ուղղությամբ զարգանալ, այն է` արդարորեն ղեկավարել, խրախուսել բաց տնտեսական հարաբերություններն ու ներդրում են անում իրենց ժողովրդի մեջ»: Ինչպես նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Հայաստանին պատիվ է վիճակվել եւ նա պարտավորված է արդարացնելու այն վստահությունը, որին արժանացել են մեր կառավարությունն ու ժողովուրդը: «Այսպիսով, անգամ երբ մենք այդ գումարները ծախսենք ցեխն ասֆալտի վերածելու եւ ֆերմերներին ոռոգման ջրով ապահովելու վրա, որն իրենց ապրուստն է ապահովում, մենք կշարունակենք աշխատել, որպեսզի լավ կառավարման եւ բաց ու արդարացի հասարակության սկզբունքներն արմատավորվեն մեր հայրենիքում»,- հայտարարել է Վ. Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---