Սիրիայի Ազատ բանակը հերքում է ընդդիմության պառակտման մասին լուրերը

Սիրիայի Ազատ բանակը հերքում է ընդդիմության պառակտման մասին լուրերը

PanARMENIAN.Net - Սիրիայի Ազատ բանակը (ՍԱԲ) նախկինի պես վերահսկում է այն խմբավորումները, որոնք մերժվել էին Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավարության, նրա գլխավոր շտաբի կողմից, հայտարարել է ՍԱԲ ներկայացուցիչ Քասեմ Սաադ Էդդին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ստեղծել ենք ազատ սիրիացիների ճակատ բոլո խմբավորումներից, բոլոր շերտերից՝ սունիների, քրիստոնյաների, ալևիների: Ինչ վերաբերում է կոալիցիայի ստեղծման մասին հայտարարած խմբերին, դա քաղաքական պառակտում է, դա Սիրիայի ազատ բանակի պառակտում չէ: Նրանք նախկինի պես ենթարկվում են ՍԱԲ գլխավոր շտաբին»,-ասել է ՍԱԲ ներկայացուցիչը France Inter ռադիոկայանի եթերում:

Ըստ ԶԼՄ-ների, սիրիական ընդդիմության զինված թևում լուրջ պառակտում է տեղի ունեցել: Անցած շաբաթ ապստամբների 13 խմբեր հայտարարել են, որ չեն ճանաչում արտաքին ընդդիմությունն ու կոչ են արել Սիրիային համախմբվել շարիաթի օրենքների հիման վրա: Պառակտվածների թվում են նաև Սիրիայի ազատ բանկի մասեր, «Լիվա աթ Թաուհիդ» բրիագդը, «19-րդ դիվիզիոն» խմբավորումը և «Ահրար աշ Շամ», ինչպես նաև «Ան Նուսրայի ճակատ» խմբավորումը, որը կապված է «Ալ Քայիդայի» հետ: Ըստ փորձագետների, ՍԱԲ խմբավորումների անջատումը կթուլացնի կազմակերպությունը, քանի որ դրանք առավել ուժեղ ստորաբաժանումներն են: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, ՍԱԲ առաջնորդ Սալիմ Իդրիսը Արևմուտքում համարվում է զինված ընդդիմության հիմնական ներկայացուցիչը, որի հետ կարելի է երկխոսություն վարել, և պառակտման մասին հայտարարությունները թուլացրեցին նրա դիրքերը:

Սիրիայի ազատ բանակը հիմնականում կազմավորվել է Սիրիայի կառավարական զորքերից դասալքված զինվորներից ու սպաներից, այն կազմավորվել է 2011 հուլիսին գնդապետ Ռիյադ ալ Ասադի գլխավորությամբ: ՍԱԲ-ը համարվում է սիրիական ընդդիմության ամենախոշոր խմբավորումներից մեկը, որի շարքերում 30-50 հազար մարդ կա»:

Ներքին պատերազմը զինյալ խմբավորումների ու կառավարական բանակի միջև շարունակվում է արդեն 2 տարի: Ըստ ՄԱԿ տվյալների, սպանվել է 100 հազար մարդ, մոտ 2 մլն փախստական է դարձել:

«Ալ Քայիդային» հարող խմբավորումների մի մասը փորձում է իրենց կողմից վերահսկվող տարածքներում հաստատել շարիաթի նորմերը:

www.afp.org
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---