ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է սատար կանգնեն Լեռնային Ղարաբաղի ազատ ապրելու ձգտմանը

PanARMENIAN.Net - «Վաշինգտոն փոսթ» թերթը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի նամակը, որն ուղղվել է մարտի 11-ին «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածին ի պատասխան, որի հեղինակներն են Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն եւ ԱՄՆ-ում գերմանական Մարշալի հիմնադրամի խորհրդատու Դանիել Թվայնինգը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական-վերլուծական վարչությունը: Իր նամակում, մասնավորպես, ասվում է. «Մարտի 11-ի «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածում շոշափվել է նախկին Խորհրդային Միության տարածքի «սառեցված հակամարտությունների» խնդիրը: Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված է մնում», քանի որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական եղանակով արտահայտված կամքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ունենալով իրավական, փաստացի եւ բարոյական նախադրյալներ իր անկախությունն ապահովելու համար: Այդ հոդվածի հեղինակները փաստորեն հավանություն են տվել Ադրբեջանին, գովելով նրա պատրաստակամությունը համագործակցել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Սակայն կարելի՞ է արդյոք բարի կամքի դրսեւորում համարել նախագահ Իլահմ Ալիեւի Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սկսելու կանոնավոր սպառնալիքները: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն պետք է սատար կանգնեն Լեռնային Ղարաբաղի ազատ ապրելու ձգտմանը եւ թույլ չտան Ադրբեջանին նոր պատերամ սանձազերծել: Դա ազդանշան կլինի Ադրբեջանի համար, որ նա բանակցությունները վարելու առավել կառուցողական դիրքորոշման հակվի` նոր եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կայունություն եւ տնտեսական համագործակցություն հաստատելու նպատակով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---