Վ.Օսկանյանը Վաշինգտնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում իր երկօրյա աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի եւ փոխտեղակալ Մեթյու Բրայզայի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում տնտեսական եւ ժողովրդավարության աջակցության ծրագրեր: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես էներգետիկ անվտանգության ու էներգակիրների դիվերսիֆիկացիայի խնդիրներին: Բացի այդ Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանի հետ: Հանդիպման զրույցի հիմնական թեման ղարաբաղյան կարգավորման գործընթացն էր: Վ. Օսկանյանը կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է լուծումը փնտրել բանակցությունների միջոցով: Մարտի 28-ին Վ. Օսկանյանը ելույթ ունեցավ նաեւ Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում: Մարտի 29-ին նախարար Օսկանյանը Վաշինգտոնից մեկնեց Նյու-Յորք, ուր նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---