18 ամիսների ընթացքում Հայաստանը պետք է կատարի GRECO-ի 24 հակակորուպցիոն հանձնարարականները

PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկրների հակակորուպցիայի խմբից(GRECO) 24 հակակորուպցիոն հանձնարարական է ստացել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտաարարել է GRECO-ի հայկական պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանը: Նրա խոսքերով, տվյալ հանձնարարականները մշակվել են Հայաստանի կարուպցիայի վիճակի ուսումնասիրությունների հիման վրա: Ընդ որում, նա ավելացրեց, որ հայկական կողմը պարտավոր է իրականացնել հանձնարարականները 18 ամսվա ընթացքում: Իր հերթին, կորուպցիայի դեմ պայքարի գծով Հայաստանի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հույս է հայտնել, որ իշխող կոալիցիան կանի ամեն ինչ հանձնարարականների կատարման համար: Նրա խոսքերով, 2005 թվականին Հայաստանում 364 քրեական գործ է հարուցվել կորուպցիայի մեղադրանքով, որը 12-ով ավելի է, քան 2004 թվականին: Անցյալ տարի կորուպցիայի պատճառտով վնասը կազմել է 3.4 մլրդ դրամ, որոնցից 236.4 մլն.-ը վերականգնվել են, ասել է Բ. Եսայանը: Նա նաեւ նշել է, որ 2005 թվականին կորուպցիայի մեջ մեղադրվել են 97 պաշտոնյա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---