Կահիրեի Թահրիր հրապարակը փակել են մինչև երկուշաբթի

Կահիրեի Թահրիր հրապարակը փակել են մինչև երկուշաբթի

PanARMENIAN.Net - Եգիպտոսի անվտանգության ուժերը մտադիր են մինչև երկուշաբթի օրը փակ պահել մուտքը Կահիրեի Թահրիր հրապարակ և նախագահական պալատի շրջակայք, հայտնում է տեղական MENA գործակալությունը՝ ռազմական աղբյուրի վրա հղումով:

Մինչ այդ ընդդիմությունը կոչ էր անում բողոքի ցույցեր անցկացնել շաբաթ և կիրակի օրերին, երբ լրանում է Իսրայելի և արաբական երկրների միջև «Դատաստանի օրվա պատերազմի» 40-րդ տարելիցը, որը սկսվել է 1973 թվականի հոկտեմբերի 6-ին, հայտնում է Vesti.az-ը:

Ցուցարարները, որոնք սատարում են Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիին, հոկտեմբերի 4-ին բախումներ են ունեցել Կահիրեի ոստիկանության հետ: Կահիրեի կենտրոնում լսելի են ինտենսիվ կրակոցներ հրաձգային զենքից, իսլամիստների բախումներ են ոստիկանության հետ քաղաքի այլ շրջաններում, ինչպես նաև Ալեքսանդրիա քաղաքում:

Ինչպես գրում է «Ռոյթերսը», հատկապես սուր առճակատում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև Թահրիր հրապարակում, ուր իսլամիստները եկել են ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Հրապարակը մաքրելու համար ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Երբ դա չօգնեց, իսլամիստները սկսեցին կրակել:

Ըստ Al Jazeera-ի, Մուրսիի կողմնակիցների երթերին հազարավոր մարդիկ են մասնակցել: Նրանցից հայուրավոր մարդիկ ձեռնամարտի բռնվեցին ցուցարարների հետ: Բախումների վայերին նորանոր ուժեր են մոտենում:

Վերջերս Մուրսիի ու «Մահմեդական եղբայրների» օգտին կազմակերպվող ցույցերը անցնում են Կահիրեում ամեն ուրբաթ: Միջոցառումների մասնակիցները պահանջում են վերականգնել «իրենց» նախագահի իշխանությունը, որի հանդեպ այժմ հետաքննություն է անցկացվում: Նրան կասկածում են ատելության բորբոքման և սպանություններ հրահրելու մեջ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: Օգոստոսին իսլամիստների ցույցերը վերաճեցին զանգվածային ծեծկռտուքի ոստիկանության հետ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Photo: ria.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---