Հայաստանը բանակցում է CNN հեռուստաալիքի հետ հանրապետության մասին հոլովակի զետեղման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Գովազդային հոլովակը Հայաստանի մասին կարող է հայտնվել CNN-ի եթերում արդեն 2006 թվականին: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը` ելույթ ունենալով «Զբոսաշրջությունը Հայաստանում` խնդիրներն ու հեռանկարները» թեմայով լսումներին խորհրդարանում: Նա հաղորդել է, որ Հայաստանը բանակցում է CNN հեռուստաալիքում հանրապետության մասին գովազդային հոլովակի զետեղման վերաբերյալ: «Այս եւ հաջորդ տարի, մենք, հավանաբար, Հայաստանը գովազդոզ գովազդային հոլովակներ կունենանք CNN-ում»,-ասել է Ա.Պետրոսյանը: Ըստ նրա, 3-4 տարի առաջ «մենք դեռեւս պատրաստ չէինք դրան, քանի որ ոլորտն իր յուրահատկությունն ունի, եւ չի կարելի երկիրը ներկայացնել վարդագույն շղարշով, քանի որ դա կարող էր բացասական արձագանք առաջացնել»: «Այսօր CNN-ի փորձագետները հայտարարում են, որ հոլովակը կարելի է պատրաստել եւ տեղադրել արդեն ընթացիկ տարում»,-ասել է Ա.Պետրոսյանը: Ինչպես գտնում է փոխնախարարը, Հայաստանը պետք է առավել ագրեսիվ գովազդային արշավ անցկացնի` արտերկրում երկիրը ներկայացնելու եւ իր մասին բարձրաձայն հայտնելու համար: Ա.Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջությունը գովազդելու համար 2006 թ. կառավարությունը 215 մլն դրամ է հատկացրել (շուրջ 445 հազար դոլար), հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---