Առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ղարաբաղյան հարցի կարգավորումը անհանարին է

PanARMENIAN.Net - Ամենասկզբից Դարտմուտի գործընթացի մասնակիցները հասկացել են, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհանարին է: Այդ մասին ԼՂՀ արտաքին գործոց նախարարությունում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է տարածաշրջանային հակամարտությունների գծով Դարտմուտի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահ Հարոլդ Սոնդերսը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում մշակված «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ գործընթացի մասին շրջանակային համաձայնագրի նախագիծը»: Նրա խոսքերով, փակուղային վիճակի շարունակությունը, որ գոյություն ունի երկար տարիներ, ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: «Պետք է կամուրջներ ստեղծել կողմերի դիրքորոշումների միջեւ: Փաստաթուղթը ներառում է մի շարք քայլեր` ուղղված խաղաղության հաստատմանը: Սա պաշտոնական բանակցությունների փոխարեն չէ, այլ ավելուցում է դրանց»,- ասել է ամերիկացի դիվանագետը` նշելով, որ Դարտմուտի կոնֆերանսը հոյակապ հարբերությունների մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---