Դարտմուտի խմբի համանախագահ. Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ է

PanARMENIAN.Net - Դարտմուտի կոնֆերանսի ձեւաչափը յուրահատուկ է այնքանով, որ «ասյօր քիչ են ռուս- ամերիկյան համատեղ նախագծերը, քանի որ գոյություն ունեն որոշակի խնդիրներ տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ մոտեցումների մեջ»: Այդ մասին ԼՂՀ արտաքին գործոց նախարարությունում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է տարածաշրջանային հակամարտությունների գծով Դարտմուտի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահ Վիտալի Նաումկինը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում մշակված «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ գործընթացի մասին շրջանակային համաձայնագրի նախագիծը»: «Միայն երկար տարիների ընթացքում մեր կառուցողական հարաբերությունների փաստը պետք է վստահություն առաջացնի տվյալ ձեւաչափի նկատմամբ: Դարտմուտի գործընթացի անխտիր ձեռքբերումներից է, որ , չնայած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես կողմ: Դա մեր մոտեցման եւ փաստաթղթի բնորոշ գիծն է: Իհարկե, այդպիսի մոտեցումը որոշակի ջանքեր եւ բոլոր կողմերի համաձարձակությունը պահանջեց»,- ասել է Վ. Նաումկինը: Ռուս դիվանագետի խոսքերի համաձայն, Դարտմուտի կոնֆերանսի խնդիր է հանդիսանում «այն մարդկանց համախմբումը ,որոնք բանակցելու են»: «Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց խոսել, լուծել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի հարցեր: Դրանում է կայանում խաղաղ գործընթացի էությունը. մարդկանց, քաղաքացիների միջեւ նոր հարաբերությունների հաստատումով կառուցել խաղաղություն»,- ասել է նա:



Դիվանագետի խոսքերով, միջանկյալ կարգավիճակը, որը առաջարկվում է փաստաթղթում, մեխանիկորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն կողմ: «Դա Լեռնային Ղարաբաղի` որպես կողմի որոշակի օրինականացում է, նրան տրվում է իրավական կարգավիճակ: Դա որոշակի պատասխանատվություն, պարտականություններ եւ իրավունքներ ունեցող կողմ է»,- ասել է Նաումկինը: «Միջանկյալ կարգվիճակը չի ենթադրում ինչ որ բանից հրաժարում: Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ է, ձեր հետ համագործակցում են, այդ թվում եւ մեր երկիրը: Մենք միայն առաջարկում ենք մտնել խաղաղ գործընթաց, սկսել խաղաղության հիմքերի կառուցումը: Մեր փաստաթղթերում մենք ստեղծում ենք երեքկողմանի ձեւաչափ, որտեղ Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս որպես լիիարավ կողմ»,- ասել է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---