Life News. Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անունը Օրհան Զեյնալով է

Life News. Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անունը Օրհան Զեյնալով է

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է դարձել Life News-ին, Մոսկվայում Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անունը Օրհան Զեյնալով է: Բնակարանի սեփականատերը, որտեղ Օրհանը սենյակ էր վարձակալում, և նրա հարևանները պատմել են, թե ինչպես են հասկացել, որ Զեյնալովըողբերգության մեղսակիցն է:

Ըստ բնակարանի սեփականատեր Ալեքսեյի, նրանք տեսել են լուսանկարը համացանցում և կատակով հարցրել են Օրհանին, թե ինքը չէ արդյոք: Դրանից հետո Օրհանը հեռացել է իր սենյակ, երկար այնտեղ պրպտել է, հետո հեռացել: Դրանից հետո նրա ընկերները ինտերնետում նորմալ որակի տեսագրություն են գտնել ու ճանաչել են իրենց ծանոթին:

Երիտասարդները փորձել են բացել Օրհանի դուռը, սակայն, ինչպես պարզվել է, փախուստից առաջ Օրհանը կողպել էր այն բանալիով: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 10:00-ին: Հետո տղաները ոստիկանություն են կանչել ու պատմել միջադեպի մասին: Եգորի վրա հարձակվածի լուսանկարն ուղարկվել է ոստիկանության բոլոր բաժանմունքներ:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Photo: lifenews.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---