Լոնդոնում ձերբակալված ահաբեկիչների թվում նաև ադրբեջանցի կա

Լոնդոնում ձերբակալված ահաբեկիչների թվում նաև ադրբեջանցի կա

PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչական գործողության նախապատրաստման համար 4 կասկածյալների: Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի է ծնունդով Ադրբեջանից, մյուսները՝ Թուրքիայից, Ալժիրից ու Պակիստանից:

Բոլոր ձերբակալվածները պահվում են մեկուսարանում:

«Երկուսին ձերբակալել են Օլդգեյթում՝ Լոնդոնի արևելքում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց մեքենան: Երկուսն էլ Մեծ Բրիտանիայի 25-ամյա քաղաքացիներ են, մեկը ծնունդով Թուրքիայից, մյուսը՝ Ալժիրից: Եվս մեկ կասկածյալ՝ ծնունդով Ադրբեջանից Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացուն ձերբակալել են մայրաքաղաքի արևմուտքում, իսկ չորրորդին՝ պակիստանցուն, Լոնդոնի հարավ-արևմուտքում»,-գրում է թերթը: Ըստ The Guardian-ի, ձերբակալվածները ահաբեկչություն էին նախապատրաստում՝ Նայրոբիի ու Մումբաի առևտրական կենտրոններում տեղի ունեցածների նմանությամբ:

Սեպտեմբերի վերջում Քենիայի մայրաքաղաքում ահաբեկիչները սպանեցին առևտրի կենտրոնի 67 այցելուների, 2008 թվականին հնդկական Մումբաիում՝ զոհվեց 164 մարդ:

Բոլոր ձերբակալվածները երկար ժամանակ եղել են բրիտանական MI5 հակահետախուզության հսկողության տակ: Այժմ ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները մի քանի հասցեներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---