Սիրիայի գծով «Ժնև-2» խորհրդաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջում

Սիրիայի գծով «Ժնև-2» խորհրդաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջում

PanARMENIAN.Net - Սիրիայի ճգնաժամի կարգավորման գծով միջազգային խորհրդաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբում, գտնում է Սիրիայի ազգային հաշտեցման գծով նախարար Ալի Հեյդարը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին հայտարարել են, որ հուսով են, որ «Ժնև-2»-ի անցկացման ժամկետը կհստակեցվի:

Կիրակի օրը Սիրիայի ազգային խորհուրդը, որը սիրիական ընդդիմության հիմնական քաղաքական ուժն է, հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, դա վկայում է այն մասին, որ Արևմուտքը չի կարող կատարել Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները Ռուսաստանի հետ, գրում է «Վզգլյադը»:

Սիրիայի Ազգային խորհուրդը սեպտեմբերին հայտարարել էր, որ ընդունել է նոյեմբերին կայանալիք «Ժնև-2»-ի անցկացման պայմանները և համաձայնվել է բանակցություններ սկսել Բաշար Ասադի ռեժիմի հետ: Այդ որոշմանը չսատարեցին սիրիական զինյալ ընդդիմության մյուս խմբավորումները: Նրանցից 13-ը, այդ թվում Ազատ սիրիական բանակը, հրաժարվել է ճանաչել Ազգային խորհրդի օրինականությունն ու հեղինակությունը և կոչ են արել ընդդիմությանը համախմբվել շարիաթի օրենքների հիման վրա:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են «Ժնև-2» խորհրդաժողովը կազմակերպել Սիրիայի ընդդիմության ու իշխանությունների մասնակցությամբ: Խորհրդաժողովը բազմիցս է հետաձգվել: Ըստ պայմանավորվածության Մոսկվան պատասխանատու է պաշտոնական սիրիական իշխանությունների մասնակցության համար, իսկ Վաշինգտոնը՝ ընդդիմության:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Photo: AP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---