ՌԴ պատգամավորները, հեռու չգնալով օգտատերերից, առաջարկում են «դուրս մղել» ներգաղթյալներին Ռուսաստանից

ՌԴ պատգամավորները, հեռու չգնալով օգտատերերից, առաջարկում են «դուրս մղել» ներգաղթյալներին Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Երեկ ապօրինի միգրացիայի հարցը քննարկվել է բոլոր հնարավոր մակարդակներում, գրում է «Կոմերսանտ» թերթը: ՌԴ Պետդումայում ներգաղթյալներին չարիք են համարել ու կոչ են արել դուրս մղել երկրից: Իրավապահ մարմիններում չեն բացառել, որ նոր քրեական գործեր կբացվեն ապօրինի միգրացիայի հետ կապված: Մինչդեռ երեկոյան ոստիկանությունը ցրել է ակտիվիստներին, որոնք փորձել են կրկնել «ժողովրդական հավաքը» Բիրյուլովոյում:

Իրադարձություններն Արևմտյան Բիրյուլովոյում ցույց տվեցին, որ պատգամավորները ընդհանուր տեսակետներ ունեն շատ հարցերում, եթե դա վերաբերում է միգրացիային: «Պուգաչովը Մոսկվա է եկել»,-վախեցնում էր գործընկերներին ԿԿ ԿԿ փոխնախագահ Վալերի Ռաշկինը, նկատի ունենալով, որ այժմ մայրաքաղաքում կրկնվեցին ազգամիջյան հողի վրա բախումները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Սարատովի մարզի Պուգաչով քաղաքում: Բախումների պատճառն, ըստ կոմունիստի, «ամենուր նույնն է՝ զանգվածային ապօրինի ներգաղթը, տեղական իշխանությունների և իրավապահ մարմինների «կերակրումը» համայնքների կողմից, ազգային հանցավոր ավազակախմբերի ծաղկումը և նրանց «հովանավորումը» իրավապահների կողմից»: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին զգուշացրեց, որ «ներքին գաղութացում է գնում» ազգային, առաջին հերթին հարավային շրջանների կողմից: Ըստ նրա, ազգային տարածաշրջաններում դրա համար էլ «100 տոկոսով քվեարկում են գործող իշխանությունների օգտին», քանի որ փոխարենը ստանում են «փող ու իրավունք»: «Իսկ ռուսները թող հարբեցողությամբ զբաղվեն»,-վստահ է ՌԼԴԿ-ն: Նա միայն «մեկ ծայրահեղական լուծում է տեսնում՝ դուրս մղել բոլոր ներգաղթյալներին», որոնք Ռուսաստանում, իր տվյալներով, մոտ 15 մլն են: «Արդար Ռուսաստանի» ներկայացուցիչ Օլեգ Նիլովը ևս ծայրահեղական միջոցներից բացի այլ լուծում չի տեսնում: «Ապօրինի ներգաղթյալներին դուրս մղել է պետք, որոնք Ռուսաստանում 8-10 մլն են»,-ասում է նա: Միայն դրանից հետո, ըստ Նիլովի, կարելի է հանդիպել համայնքների, կրոնական կազմակերպությունների, հարևան պետությունների կառավարությունների ներկայացուցիչների հետ, «քննարկելու համար, թե ինչ անել»: Եվ միայն «Միասնական Ռուսաստան» խմբակցության առաջնորդ Վլադիմիր Վասիլևը կտրականապես դեմ էր «ազգային պատկանելության շեշտադրմանը»: «Չի ապացուցում նա, ով ապացուցում է կոպիտ»,-պարզաբանել է նա՝ առաջարկելով գործընկերներին օրենքներն ընդունել, ելնելով նրանից, որ «հանցագործն ազգություն չունի»:

Մինչդեռ երեկ երեկոյան ազգայնամոլները փորձել են կրկնել «ժողովրդական հավաքը» Բիրյուլովոյում: Այս անգամ այն նվիրված էր մահմեդական «Ղուրբան բայրամ» տոնին: Ակտիվիստները հավաքվել են «Պրաժսկայա» մետրոյի մոտ՝ կրկին Շչերբակովի սպանության վայր գնալու մտադրությամբ: «Գնանք դեպի Բիրյուլովո, ցույց տանք, որ ամբողջ Մոսկվան մեզ հետ է»,-ասվում էր «Ռուսական պատասխանը Ղուրբան բայրամին» ակցիայի անոնսներում, որ զետեղվել էր ազգայնական կայքերում: Սակայն դեռ մեկ ժամ առաջ պարզ դարձավ, որ միջոցառումը տեղի չի ունենա՝ բոլոր մոտակա խանութներն ու դեղատները նախապես փակվել էին, իսկ ֆուտբոլային ֆանատների արտաքինով մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում: Խուզարկության արդյունքում շատերի մոտ հայտնաբերվեցին մահակներ: Ընդհանուր առմամբ ձերբակալվեց 50 մարդ, սակայն ևս 40 ազգայնամոլներ ցրվեցին բակերում և շարժվեցին դեպի Բիրյուլովո: Օմոնականները հետապնդեցին նրանց:

Բիրյուլովոյի իրադարձություններից հետո ռուս բլոգերներն ու օգտատերերը մեկը մյուսի ետևից առաջարկում են «կովկասյան հարցի» իրենց լուծումները: Ռունետի օգտատերերը վրդովված են նաև նրանով, որ կովկասցիները «գրավել են» ոչ միայն ռուսաստանյան շուկաները, այլ նաև նախարարություններից շատերը: Հատկապես քննադատության կենտրոնում է հայտնվել ՌԴ ԱԳՆ-ն: Ինչպես պարզվել է, ՌԴ դիվանագիտական ոլորտի աշխատակիցներից շատերը Կովկասից են, գրում է haqqin.az-ը: Այդ կապակցությամբ այսօր ռուսաստանցի բլոգերները կազմել են դիվանագետների իրենց «սև ցուցակը»: Իսկ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Օրհան Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը Շչերբոկավի սպանության մեջ:

ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ կասկածյալի անձը հաստաված է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրան ճանաչել են բնակարանի հարևանները՝ տեսնելով համացանցում տեսախցիկների տեսագրությունը: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---