Եգիպտոսի փողոցներ են դուրս եկել Մուրսիի հազարավոր կողմնակիցներ

Եգիպտոսի փողոցներ են դուրս եկել Մուրսիի հազարավոր կողմնակիցներ

PanARMENIAN.Net - Ուրբաթօրյա աղոթքից հետո Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ փողոց են դուրս եկել: Բողոքի երթի մասնակիցների ձեռքում պաստառներ էին, նրանք նաև կարգախոսներ էին բղավում պետական հեղաշրջման դեմ ու ի պաշտպանություն Եգիպտոսի նախկին ղեկավարի:

Մասնավորապես, նախկին նախագահի կողմնակիցները դեմ են Աբդել Ֆաթհ աս Սիսիին, որը մասնակցել է Մուրսիի տապալմանը:

Ֆայումում վիրավորվել է Եգիպտոսի նախկին ղեկավարի կողմնակիցներից մեկը: Չորս մարդ է տուժել Մուրսիի և Զաղազիգ քաղաքի բնակիչների միջև բախումներում: Հազարավոր իսլամիստներ բողոքում են Ալեքսանդրիայում: Իսկ Հելուանում երթին իրար են բախվել ժամանակ միկրոավտոբուսների վարորդներն ու Մուրսիի կողմնակիցները, հայտնում է Egypt Independent-ը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Reuters-ը, բողոքները խաղաղ բնույթի են: Վերջին անգամ զանգվածային հուզումները, կապված իշխանությունից նախագահ Մուրսիի հեռացման հետ, տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ: Մահմեդական պետության բնակիչների հակասությունները վերածվեցին բախումների ու անկարգությունների: Նախկինում ցույցերը խաղաղ չէին, օրինակ, հոկտեմբերի 6-ին զանգվածային անկարգությունների հետևանքով 40 մարդ էր զոհվել, գրում է newsru.com-ը:

Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքով Մուրսիի դեմ գործը նախօրեին փոխանցվել է դատարան: Նոյեմբերի 4-ին կսկսվի նախկին նախագահի գործով դատավարությունը:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---