ԼՂՀ ՊՆ. Ղարաբաղյան կողմը չի խախտել հրադադարը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի խախտման մասին հերթական սուտն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ՊՆ տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմը կրակ չի բացել ոչ Ֆիզուլու, ոչ էկ Ղազախի ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հայտարարությունները ապատեղեկատվություն են»,-ընդգծել է գնդապետ Հասրաթյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «ապրիլի 2-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի եւս մեկ զինծառայող»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---