ՄԱԿ-ում տեղի ունեցավ ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Անցած շաբաթավ ավարտվեց Հայաստանի ու Ռուանդայի դեսպանների եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով կազմակերպված գիտաժողովը ՄԱԿ-ում` «Ցեղասպանություն. երեկ եւ այսօր. ինչ դասերով ենք մտնում 21-րդ դար» թեմայով: «Առայժմ սա պետք է գնահատել իբրեւ ՄԱԿ-ում ցեղասպանության թեմայով անցկացված հերթական քննարկում, այն չի անցել ՄԱԿ-ի հովանու ներքո: ՄԱԿ-ը միայն սրահն է տրամադրել, թեեւ քննարկումներին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի քաղաքական հարցերով օգնականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննարկումներին հայկական տեսակետները ներկայացրած Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ՄԱԿ-ը` նման քննարնումներին տեղ հատկացնելով, Վ.Դադրյանը նշեց. «Նպատակը 20-րդ դարի առաջին ու վերջին ցեղասպանությունները ուսումնասիրելը, դրանցից դասեր քաղելն է` հետագա ցեղասպանությունները կանխելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---