ՈՒԵՖԱ-ն հուսով է, որ ֆուտբոլային դիմակայությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երանգ չի ստանա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը: Նախօրեին Օլսոնը հանդիպել է ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի կառավարությանը կից Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Օլսոնը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է ԵԱ-2008 ընտրական փուլում, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվեցին նույն խմբում: Գործադիր տնօրենն ասել է, թե ՈՒԵՖԱ-ն պատրաստ է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, կհետազոտի ստեղծված իրավիճակը եւ համապատասխան եզրակացություններ կանի: Ըստ Օլսոնի, ՈՒԵՖԱ-ն ցանկանում է, որ հավաքականների միջեւ խաղերն անցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում, սակայն, «հասկանալի է, որ կան անվտանգության հետ կապված խնդիրներ»: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ֆուտբոլային դիմակայությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երանգ չի ստանա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---