Հայաստանը եւ Թուրքիան հավասարապես կարեւոր են Եվրամիության համար, հայտարարել է Պիտեր Սեմնեբին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրոպան շահագրգիռ է հայ-թուրքական սահմանի բացման հարցում: «Եվ Հայաստանը, եւ Թուրքիան հավասարապես կարեւոր են Եվրամիության համար: Թուրքիայի հետ մենք բանակցում ենք ԵՄ-ին անդամակցելու շուրջ, Հայաստանը մասնակցում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին եւ մեղմ ասած լավ չէ, որ այդ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ»: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ փակ սահմաններից առաջին հերթին տուժում է Հայաստանի տնտեսությունը եւ տարածաշրջանային տնտեսական նախագծերի զարգացումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---