Էլհան Շահինօղլու. Մոսկվան կճնշի Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հարցում

Էլհան Շահինօղլու. Մոսկվան կճնշի Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հարցում

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը չանդամակցի Մաքսային միությանն և Եվրասիական տնտեսական ընկերակցությանը, ապա կարող է երեք ուղղությամբ ճնշման ենթարկվել: Այդ մասին հայտարարել է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն: «Առաջին, հիմնական ուղղությունը Լեռնային Ղարաբաղն է: Ռուսաստանն էլ ավելի կսատարի Հայաստանին: Իրականում, Մոսկվան միշտ է նրան սատարել: Սակայն, եթե Երևանը հրաժավեր Մաքսային միությանն անդամակցելուց ու Ասոցացման համաձայնագիր կնքեր ԵՄ հետ, Մոսկվայի քաղաքականությունը կփոխվեր՝ Ադրբեջանի փոխարեն ավելի մեծ ճնշում կգործադրվեր Հայաստանի վրա: Բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանը հազիվ թե Բաքվինօգնություն ցուցաբերեր ղարաբաղյան կարգավորման հարցում: Չեմ կարծում, որ եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով սկսի ազատագրել իր տարածքները, Մոսկվան անհաղորդ կմնա»,- ասել է Շահինօղլուն:

Ադրբեջանի հանդեպ ճնշման երկրորդ ուղղությունը կարող է դառնալ նաև ՌԴ քաղաքական փոփոխությունը ներգաղթյալների հարցում: Շահինօղլուն գտնում է, որ Ռուսաստանը կխստացնի քաղաքականությունն այն երկրների ներգաղթյալների հանդեպ, որոնք չեն միանա Մաքսային միությանը: Եվ վերջապես, երրորդ ուղղությունը կարող է կապված լինել առևտրի խնդիրների հետ: Ռուսաստանը կարող է խոչընդոտել Ադրբեջանից մրգերի ու բանջարեղենի ներմուծմանը: Այդ դեպքում ադրբեջանցի արտադրողների մթերքը կփչանա և նրանք սպառման շուկայի բացակայության պատճառով կորուստներ կունենան»,-գտնում է ադրբեջանցի քաղաքագետը:

«Դեմ եմ Ադրբեջանի անդամակցությանը Մաքսային միությանը: Սակայն հրաժարվելով հարկավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր դժվարություններից ու խնդիրներից խուսափելու համար: Մասնավորապես, հարկավոր է աշխատատեղեր ստեղծել Ադրբեջանի շրջաններում, որպեսզի միգրանտները չմեկնեն ՌԴ: Մյուս կողմից, պետք է իրավական օգնություն ցուցաբերել Ռուսաստանում ադրբեջանցի ներգաղթյալներին: Բացի այդ, հարկավոր է բանակցել Ռուսաստանի շրջանների հետ փոխշահավետ հիմքով համատեղ շուկաներ ստեղծելու համար: Ով չի կարողանա օրինականացնել այնտեղ իր մասնակցությունը, հարկավոր է ապահովել նրանց վերադարձը հայրենիք և ապահովել նրանց աշխատատեղերով»,-գտնում է Շահինօղլուն, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---