Իլհամ Ալիեւին ԱՄՆ-են հրավիրել` հնարավոր է, ղարաբաղյան խնդրի առնչությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոն այցելելու պաշտոնական հրավեր է ստացել: Դա կլինի Իլհամ Ալիեւի առաջին այցն ԱՄՆ 2003 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Ալիեւի պաշտոնական այցը նախատեսվում է 2006 թվականի ապրիլի վերջին: Ի.Ալիեւը այցի շրջանակներում կհանդիպի նախագահ Ջորջ Բուշի եւ վարչակազմի այլ ներկայացուցիչների հետ: Նշենք, որ այցի վերջին մանրամասները կքննարկվեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի ապրիլի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ կայանալիք հանդիպմանը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունում հաղորդել են, որ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական հարաբերությունները, այս այցի իրագործումը շատ հավանական է: Սակայն դեռեւս ստույգ տեղեկություններ չկան այցի ժամկետների մասին, նշել են ԱԳՆ-ում: Որոշ վերլուծաբաններ եւս հավանական են համարում Ի.Ալիեւի այցն ԱՄՆ: Նրանց կարծիքով, այս այցը, հավանաբար, կապցած է ծրագրվող հակաիրանյան արշավի եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերի հետ: Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ Վաշինգտոնը, հավանաբար, կփորձի Ադրբեջանին ներքաշել հակաիրանյան կոալիցիա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---