Սերգեյ Մարկեդոնով. Վրաստանում ժողովրդավարության վստահ հաղթանակի մասին եզրակցությունները ժամանակավրեպ են

Սերգեյ Մարկեդոնով. Վրաստանում ժողովրդավարության վստահ հաղթանակի մասին եզրակցությունները ժամանակավրեպ են

PanARMENIAN.Net - Վրաստանում ժողովրդավարության վստահ հաղթանակի և ավտորիտարիզմի ավարտի մասին եզրակցությունները ժամանակավրեպ են: Այդպես է կարծում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Առաջինը, ընտրությունների արդյունքում խճճված իրավիճակ է ստեղծվում, քանի որ Միխայիլ Սահակաշվիլիից բացի երկրի քաղաքական Օլիմպը լքում է նաև նրա գլխավոր ընդդիմադիր և ընտրությունների շահառու Բիձինա Իվանիշվիլին: Եվ ոչ թե ուղղակի հեռանում է վարչապետի պաշտոնից, այլ անում է դա, բավականին հեղինակություն վայելելով: Որպես իր հետնորդ նա տեսնում է ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիին: Իր կարիերայով այդ մարդը գործնականում ամբողջապես պարտական է հեռացող վարչապետին: 8 տարի նա աշխատել է որպես թոփ մենեջեր Իվանիշվիլիի բիզնեսում, ինչպես նաև ստացել է Իվանիշվիլիի առանցքային պաշտոններից մեկը կառավարությունում: Այսպիսով, «ըստ ընտրությունների արդյունքների նույնիսկ ոչ թե տանդեմ է ձևավորվում, այլ եռյակ, բաղկացած նախագահից (որը լուրջ լիազորություններ չունի), վարչապետից (որի առավելությունները առանցքային որոշումներ կայացնելիս ամրագրված են հիմնական օրենքով) ու «Վրացական երազանքի» ստեղծողից»,որը հեռանում է վարչապետի պաշտոնից, բայց ոչ մի երդում չի տվել, թե չի ազդելու իր թիմակիցների վրա» -ասել է նա:

Մարկեդոնովը նաև նշել է, որ այդ համատեքստում Ղարիբաշվիլիի ապագա դերը գլխավոր ինտրիգը կլինի: Մի կողմից նա Իվանիշվիլիի դրածոն է, բայց, մյուս կողմից, ընթացիկ տարում որպես ՆԳՆ ղեկավար նա բավականին մեծ դեր ունեցավ ուժային բլոկի ու դատական կորպուսի վերահսկման առումով, քանի որ նույնիսկ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքի» թիմը չվերցրեց բոլոր բարձունքները երկրում: «Եվ դա ապարատային կշիռ է հաղորդում Ղարիբաշվիլիին, իսկ երախտագիտությունը քաղաքականության մեջ (հատկապես հետխորհրդային երկրներում) ամնեևին էլ պարտադիր երևույթ չէ, ավելի շուտ հակառակը: Եվ նախագահի, և վարչապետի համար ծանր ծամանակներ են՝ նրանք ստիպված են լինելու արդարացնել այն բոլոր խոստումները, որ շռայլեց Իվանիշվիլին: Որպես գործարար, հեռացող վարչապետը չի կարող չհասկանալ, որ բոլորի համար նախընտրական նվերները չեն բավարարի: Եվ այն, որ նա լքում է պաշտոնը, պետք է դիտարկել նաև որպես ապագայում վերադառնալու հնարավորություն: Խաղը ռիսկային է, անկասկած, բայց մի՞թե հետխորհրդային օլիգարխներն ու քաղաքական գործիչները սովոր չեն ռիսկային քայլերի: Ինչևէ՝տրիումվիրատի կամ ցանկացած այլ կառույցի ձևավորումը, որը ենթադրում է ոչ թե սահմանադրական, այլ ոչ պաշտոնական ազդեցություն, ստիպում է հոռետեսորեն վերաբերբել Վրաստանում ինստիտուտների ամրացման ու անձնավորված քաղաքականության թուլացման մասին եզրակացություններին»,-ասել է քաղաքագետը, գրում է «Վեդոմոստին»:

Նախագահական ընտրություններն անցան Վրաստանում հոկտեմբերի 27-ին: Հաղթեց Գեորգի Մարգվելաշվիլին, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Վրաստանի կառավարությունը գլխավորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---