Հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ ղեկավարը կայցելի Իրան

Հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ ղեկավարը կայցելի Իրան

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիո Ամանոն մտադիր է Թեհրան այցելել նոյեմբերի 11-ին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը Իրանի պետական հեռուստատեսության վրա հղումով, Թեհրանում հանդիպում տեղի կունենա Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որը հուսով է, որ Ամանոյի այցի շրջանակում համաձայնագիր կստորագրվի: Մանրամասները չեն բացահայտվում:

ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանի մի շարք հանդիպումներ են ունեցել 2012 թվականից ի վեր: Արևմուտքի երկրները կասկածում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ, սակայն Թեհրանը դա հերքում է:

ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է` ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության համար: ՄԱԳԱՏԷ-ն ստեղծվեց 1957թ.` համաձայն ՄԱԿ-ի 1955թ. դեկտեմբերի 3-ի որոշման: Այն մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ, որի հետ կապված է հատուկ պայմանագրով: Ամեն տարի ՄԱԳԱՏԷ-ն իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:: Ըստ «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրի` ՄԱԳԱՏԷ-ի վրա պատասխանատվություն է դրված ստուգել, թե ինչպես են համաձայնագրի անդամ երկրները կատարում պարտականությունները:

ՄԱԳԱՏԷ-ն ունի նաև վերահսկողական գործառույթ, որի նպատակն է թույլ չտալ, որ միջուկային զենք չունեցող երկրները ատոմային էներգիայի խաղաղ կիրառումից անցնեն միջուկային զենքի ստեղծման:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---