Ջոն Քերի. Ժամանակն է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները վերջ դնեն ճգնաժամին

Ջոն Քերի. Ժամանակն է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները վերջ դնեն ճգնաժամին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնվում է Իսրայելում, որտեղ նա առանձին հանդիպումներ կունենա վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ:

Քերին սկսել է իր այցը Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի դստեր և թոռնուհու հետ հանդիպումից, որը զոհվեց իսրայելցի ծայրահեղականների ձեռքից: Երկուշաբթի լրացավ նրա սպանության 18 տարին:

Հիշելով խաղաղության մասին երգը, որը երգել են Ռաբինն ու երկրի նախագահ Շիմոն Պերեսը սպանությունից մի քանի րոպե առաջ, Քերին ասել է, որ ժամանակն է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները վերջ դնեն ճգնաժամին, որն արդեն մի քանի տասնամյակ է ձգվում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք գտնում ենք, որ դա հնարավոր է, լավ է բոլորի համար և նպատակին կարելի է հասնել»,-հայտարարել է նա: Սակայն բանակցությունների մեկնարկից երեք ամիս անց քիչ բան է հաջողվել անել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իսրայելը ազատ է արձակել մի քանի պաղեստինցի կալանավորի, իսկ ԱՄՆ վարչակազմը դա հուսադրող քայլ է համարել: Սակայն Իսրայելը շարունակում է ավաններ կառուցել վերաբնակների համար, ինչն, ըստ ԱՄՆ վարչակազմի, «չի նպաստում դրական պայմանների ստեղծամնը բանակցությունների համար»:

Քերին վարչապետ Նեթանյահուի և նախագահ Աբբաս Քերիի բանակցությունների ժամանակ մտադիր է քննարկել Ռաբինի սկսած խաղաղության գործը, հանուն որի նա զոհեց իր կյանքը: «Ես եկել եմ այստեղ առանց պատրանքների, գիտակցելով բոլոր դժվարությունները: Սակայն ես հստակ մտադիր եմ համագործակցել առաջնորդների հետ, Իսրայելի վարչապետի հետ և Պաղիեստինի ինքնավարության ղեկավարի հետ, փորձելու համար առաջըթացի հասնել այդ հարցում»:

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները Պաղեստինի կարգավիճակի մասին վերսկսվել են 2013 թվականի ամռանը ԱՄՆ հովանու ներքո: Բանակցությունները հիմնված են Օսլոյի 1993 թվականի համաձայնագրի վրա, երբ երկկողմ գաղտնի բանակցություններ տարվեցին Օսլոյում Իսրայելի ու ՊԱԿ միջև, որի նպատակն էր իսրայելա-պաղեստինյան կարգավորումը Նորվեգիայի հովանու ներքո:

Բանակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ «Սկզբունքների մասին հռչակագիրը», որը ստորագրվեց 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱԳ նախարար Շիմոն Պերեսի և Մահմուդ Աբբասի կողմից՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի , Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի ՊԱԿ նախագահ Յասիր Արաֆատի ներկայությամբ: Փաստաթղթով նախատեսվում էր տեղական ինքնակառավարման հաստատում Գազայի հատվածում և Հորդանան ափի Արևմտյան ափին 5 տարի ժամկետով :

Փաստաթղթում արձանագրվեցին այն կետերը, որոնց շուրջ կային պայմանավորվածություններ: Դրանց ցուցակը կրկնում է 1977 թ. Քեմփ Դևիդի հավելվածի ցանկը առանց էական լրացումների: Հայտարարություն արվեց այն մասին, որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են Երուսաղեմի կարգավիճակը, հրեական ավանների ապագան և փախստականների խնդիրը, որոնց շուրջ համաձայնություն չկար, հետաձգվում են վերջին փուլ: Դա հանգեցրեց նրան, որ մինչ 2000 թվականի Քեմփ Դևիդի բանակցությունները վերջնական կարգավորման մասին, այդ բոլոր կետերը չկարգավորված են մնացել: Այդ բանակցություններում մեկ այլ խնդրահարույց հարցն այն էր, որ, խախտելով 1977 թ. Քեմփ Դևիդի համաձայնագրերն, առանց ընտրությունների կամ Պաղեստինի ժողովրդի կամքը հաշվի առնելու այլ միջոցի, որպես Պաղեստինի ժողովրդի լիազոր ներկայացուցիչ հայտարարվեց ՊԱԿ-ը: Դա օգտագործում են ՊԱԿ հետ մրցակցող ուժերը, օրինակ «Համասը», որպես առիթ հայտարարելու, որ իրենք պարտավորություններ չեն ստանձնել այդ համաձայնագրով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---