Իրանն ու «վեցնյակը» Ժնևում կարևորագույն հարցեր են լուծել

Իրանն ու «վեցնյակը» Ժնևում կարևորագույն հարցեր են լուծել

PanARMENIAN.Net - Իրանն ու «վեցնյակը» կարողացել են Ժնևում կայացած բանակցություններում կարևորագույն հարցեր լուծել: Թեհրանը համաձայնվել է նվազեցնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս և հետաձգել պլուտոնիումով աշխատող ռեակտորի աշխատանքի մեկնարկն Արակում: Իրանը նաև խոստացել է չօգտագործել IR2 ցենտրիֆուգերը, որոնց օգնությամբ կարելի է արագ հարստացնել ուրանը:

Այն ամենն, ինչի մասին կողմերը պետք է պայմանավորվեն, գրանցվում է «ճանապարհային քարտեզում»՝ հատուկ մի փաստաթղթում, որը կես տարի կգործի: Ավելի ուշ դուրս կգա համաձայնության մյուս՝ վերջնական ու ավելի մանրամասն տեքստը: Սակայն Թեհրանն ու «վեցնյակը» դեռ չեն քննարկել բոլոր հարցերը, քննարկումները կշարունակվեն այսօր: Ինչպես նշում են դիտորդները, այդ հարցերն ամենաբարդն են ու ցավոտը երկու կողմերի համար: Թեհրանին հատկապես հետաքրքրում է կմեղմացվեն արդյոք պատժամիջոցները: Փարիզը բանակցություններում ամենակոշտ դիրքորոշումն է որդեգրել՝ պահանջելով Թեհրանից լրացուցիչ երաշխիքներ, որ Արակի ռեակտորը կփակվի:

Ավելին, Թեհրանը պնդում է, որ Իրանը մեղմացնի նավթի արտահանմանն ու բանկային գործողություններին վերաբերող պատժամիջոցները: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ հնարավոր էր դա համարում բանակցությունների ավարտական փուլում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին բանակցություններին միացան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները: Ավելի ուշ Ժնև մեկնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ներկայացուցչական չինական պատվիրակությունը: Ակնկալվում է, որ այսօր բանակցությունները կավարտվեն վերջնական փաստաթղթի ստորագրմամբ:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---