Մարգվելաշվիլի. Ռուսաստանի հարցում Սահակաշվիլիի ստեղծած խնդիրներն անցյալ տարվա ձյան պես են

Մարգվելաշվիլի. Ռուսաստանի հարցում Սահակաշվիլիի ստեղծած խնդիրներն անցյալ տարվա ձյան պես են

PanARMENIAN.Net - Վրաստանն առաջին քայլն է կատարել Ռուսաստանի հետ լարվածության նվազման առումով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Մենք ասել ենք, որ Ռուսաստանը, անկախ գոյություն ունեցող խնդիրներից, Վրաստանի համար այսպես ասած ագրեսիայի օբյեկտ չէ: Մենք հայտարարեցինք, որ աշխատելու ենք մեր երկխոսությունն ագրեսիվ հարաբերություններից տանել դեպի ռացիոնալ շրջանակներ: Եվ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ մենք գործուղել ենք Զուրաբ Աբաշիձեի առաքելությունը Պրահա, որտեղ աշխատանք է տարվում տնտեսական ու մշակութային կապերի ոլորտում: Մենք հայտարարեցինք, որ մասնակցելու ենք ռուսական պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկին՝ Օլիմպիադային: Եվ մենք հանեցինք լարվածությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ նրա անձնական մասնակցությունը Սոչիի Օլիմպիադային քննարկվում է թիմի ներսում:

Մարգվելաշվիլին ասել է նաև, որ հարաբերությունները սկսվում են մի կետից, երբ արդեն տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ: «Այժմ մենք կաշխատենք ցավ չպատճառել միմյանց, մենք կաշխատենք խոսել այն խնդիրների մասին, որոնք լուծելի են այսօր, և խոսել հեռանկարի մասին: Իսկ հեռանկարը բարիդրացիական հարաբերություններին վերադառնալն է»,-ասել է Վրաստանի նոր նախագահը՝ նշելով, որ, այո, Սահակաշվիլին վարկաբեկվեց օգոստոսյան պատերազմում, սակայն որ ռուսաստանցուն է 10, 20 տարի անց հետաքրքրում ինչ-որ ինտրիգ»,-ասել է Վրաստանի նոր նախագահը:

«Ռուսաստանցին ցանկանում է այցելել Վրաստան, ուզում է, որ վրացիները գան Ռուսաստան, որ լինեն մշակութային հարաբերություններ: Իսկ Սահակաշվիլիի ստեղծած խնդիրներն անցյալ տարվա ձյան նման են: Եվ Ռուսաստանի համար նույնպես»,-ասել է Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերում է Վրաստանի ձգտմանը Եվրոպա, ապա ըստ Մարգվելաշվիլու, Վրաստանի ինտեգրումն ու ասոցացումը Եվրոպայի հետ բխում է Ռուսաստանի շահերից: «Կայուն երկիրը հարավային ուղղությամբ իրապես հնարավորություն է ստեծղում ՌԴ հետ խորը ու կայուն հարաբերությունների զարգացման համար, որն, ի դեպ, նույնպես շատ ակտիվ է Եվրոպայի հետ, ակտիվորեն զարգացնում է իր մշակույթը, տնտեսությունը, իր քաղաքական հարաբերություններն Եվրամիության հետ: Մենք միայն առավելություն ենք տեսնում Ռուսաստանի համար այս առումով: Այնպես որ, կարծում եմ, Ռուսաստանի շահերն այստեղ հաշվի առնված են»,-ասել է նա, հայտնում է «Առաջին ալիքը»:

Իշխող «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել է, որ կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «ռացիոնալ երկխոսությանը»: Հաջորդ օրը նա լրագրողներին հայտարարել է, որ «Վրաստանը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ճիշտ ու հետևողական քաղաքականությունը և առավելապես կառուցողական կլինի այդ հարցում»:

Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ:

«Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---