ԿՀՎ վերջին զեկույցում խոսվում է Ադբեջանի «տարածքների 16 տոկոսի օկուպացիայի» մասին

PanARMENIAN.Net - «Օրերս լույս տեսած ԿՀՎ զեկույցում խոսվում է Ադրբեջանի տարածքնաերի 16 տոկոսի օկուպացիայի մասին: Այդ տեղեկությունները հիմնված են քարտեզագրական տվյալների վրա եւ վիճաբանության առարկա չեն հանդիսանում»,- այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը: Նրա խոսքերով, նմանատիպ թիվ է գրանցված եղել նաեւ ԿՀՎ նախկին զեկույցներում:



«Ինչպես մեզ է թվում, Ադրբեջանի տարածքների ոչ թե 20, այլ 16 տոկոսն է գտնվում օկուպացիայում: Սակայն դա մեծ նշանակություն չունի, Վաշինգթոնը միշտ աջակցել է եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա: Հենիքը նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպման շրջանակներում, բացի ընթացիկ միջպետական հարաբերություններից, կորոշվի Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ այցի ժամկետը: Սպիտակ Տունը, նրա խոսքերով, դեռ չի որոշել այցի ճշգրիտ ժամկետը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---