Եվրախմբի նախարարները գոհ են Կիպրոսի տնտեսության վերականգնման արդյունքներից

Եվրախմբի նախարարները գոհ են Կիպրոսի տնտեսության վերականգնման արդյունքներից

PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհուրդը գոհ է Կիպրոսի իշխանությունների աշխատանքի արդյունքներից երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը:

Գարնանը կղզին հավանություն ստացավ եվրոյի գոտուց և ԱՄՀ 10 մլրդ եվրոյի չափով հատկացման համար:

Դրամական հատկացումները Կիպրոսին պայմանավորված են մի շարք պահանջների կատարմամբ տնտեսության և բանկային ոլորտում: Վարկատուների «եռյակը»՝ ԵԿԲ, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ ներկայացուցիչներն ամեն եռամսյակ այցելում են երկիր և գնահատում նրանց պահանջների կատարումը: «Եռյակի» երկրորդ այցը Նիկոսիա ավարտվեց անցած շաբաթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ծրագիրն ընթանում է նախանշված կուրսով: Մենք ուրախ էինք լսել, որ զգալի առաջընթաց է արձանագրվել պարտքի վերակազմավորման և վերակապիտալիզացիայի հարցում»,-ասել է Դեյսելբլումը Եվրախմբի նիստի ավարտին կայացած մամլո ասուլիսում:

Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմը մտադիր է որոշում կայացնել Կիպրոսին հերթական դրամական հատկացումն անելու վերաբերյալ մինչև տարեվերջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---