ՄԱԳԱՏԷ. Իրանը ժամանակավորապես դադարեցրել է միջուկային ծրագրի շուրջ աշխատանքը

ՄԱԳԱՏԷ. Իրանը ժամանակավորապես դադարեցրել է միջուկային ծրագրի շուրջ աշխատանքը

PanARMENIAN.Net - Իրանը ժամանակավորապես դադարեցրել է միջուկային ծրագրի շուրջ աշխատանքը: Այդ մասին ասվում է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական եռամսյա զեկույցում:

«Վերջին երեք ամսում Իրանի միջուկային օբյեկտներից ոչ մեկը չի արագացրել աշխատանքի տեմպը: Մասնավորապես, Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտում այդ շրջանում չի տեղադրվել ուրանի հարստացման ոչ մի նոր սարք: Իսկ Նաթանզեի օբյեկտում վերջին երեք ամսում տեղադրել են ընդամենը չորս ցենտրիֆուգ: Բացի այդ Իրանը դեռ չի սկսել շահագործել ուրանի հարստացման IR-2M նորագույն ցենտրիֆուգերը», ասվում է զեկույցում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Թեհրանը վերջին երեք ամսում ընդհանուր առմամբ նվազեցրել է աշխատանքի տեմպերը ատոմային արդյունաբերության մի շարք օբյեկտներում: Անփոփոխ են մնացել ցածր հարստացված ուրանի պաշարների աճի տեմպերը՝ մինչև 5 տոկոս, որն անհրաժեշտ է ռեակտորների համար վառելիքի արտադրության համար: Բարձր հարստացված ուրանի պաշարները աճել են 5 տոկոսով և հասել են 196 կգ, ինչը քիչ է Իսրայելի հաստատած «կարմիր g]ic»՝ 250 կգ, հայտնում է NEWSru.co.il-ը:

Նոյեմբերի 11-ին ատոմային հարցերով Իրանի գլխավոր բանախոս Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն ու ՄԱԳԱՏ-ն համաձայնության են հասել համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Համաձայնությունը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգումներ անցկացնել Արակում ծանր ջրի արտադրության կոմբինատում և Գաչինի ուրանի հանքում: Մինչ այդ օբյեկտներն անհասանելի էին լիարժեք ստուգումների համար: Կողմերը նաև պայմանավորվել են, որ համագործակցությունը միջուկային ոլորտում կշարունակվի, այժմ քննարկվում են զարգացման տարբերակները: Ըստ Իրանի ներկայացուցիչների, պայմանավորվածությունը թույլ կտա «նոր հիմք» դնել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---