Թուրքիայի ԱԳՆ-ն սկսում է հերթական հակահայկական քարոզարշավը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ երկրի արտգործնախարարությունը ինտերնետում տարածելու է Հայոց ցեղասպանությունը ժխտող տեղեկատվություն: Նրա խոսքերով, «այսօրվա դրությամբ գործում են տվայլ խնդիրն նվիրված միլիոնից ավելի կայքեր, սակայն թուրքերեն լեզվով ոչ մի նման կայք չկա»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ 18 երկրների խորհրդարանները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, «չնայած Թուրքիայի բացասական վերաբերմունքին»: Ինչպես նշել է Ա.Գյուլը, «պաշտոնական Անկարան վերանայել է իր հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, դադարեցվել է բազմաթիվ համատեղ նախագծերի իրագործումը»,-հաղորդում է Turkish Daily News:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---