Հայկական Armenian Navy Band խումբը արժանացել է BBC-ի 2006 թվականի մրցանակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին կայացած ,Radio 3 Awards for World music 2006ե մրցանակաբաշխությանը Armenian Navy Band խումբը ստացել է Planet Award մրցանակը: Խումբը ստեղծվել է Ստամբուլում ծնված, հարվածային գործիքների վարպետ Արտո Թունջբոյաջյանի կողմից, որը իր շուրջն է համախմբել 12 հայ երաժիշտների: Ոճը, որն Արտոն անվանում է «հայկական ավանգարդ», իրենից ներկայացնում է ջազի եւ հայկական ժողովրդական երաժշտության միահյուսում: Նվագախմբի գործիքների շարքում են ինչպես ջազի համար ավանդական սաքսաֆոնը, դաշնամուրը, կոնտրաբասը, այնպես էլ հայկական դուդուկը, զուռնան եւ քանոնը, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---