Ռուսաստանը բանակցում է Մերձավոր Արևելքի երկրներին զենք մատակարարելու շուրջ

Ռուսաստանը բանակցում է Մերձավոր Արևելքի երկրներին զենք մատակարարելու շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան շարունակում են բանակցությունները սպառազինության ոլորտում շուրջ 12 մլրդ դոլարի համաձայնությունների փաթեթի շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» ուրբաթ օրը «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ պատվիրակության ղեկավար Միխայիլ Զավալին Dubai Airshow ավիացիոն ու տիեզերական միջազգային ցուցահանդեսի ավարտին:

Ցուցահանդեսի շրջանակներում ռուսական պատվիրակությունը ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել մի շարք երկրների, այդ թվում ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Հորդանանի ու Ալժիրի հետ:

«Մենք շարունակում ենք լուրջ աշխատանքը Սաուդյան Արաբիայի հետ, բանակցություններն այդ պատվիրակության հետ շարունակվում են»,-ասել է Զավալին:

Տարածաշրջանում ամենախոշոր ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսներից մեկն անցնում է Դուբայում Էմիրությունների կառավարության և պաշտպանության գերատեսչության աջակցությամբ երկու տարին մեկ անգամ 1989 թվականից ի վեր: Ցուցահանդեսի աշխատանքին մասնակցել են 23 ռուսական ընկերություններ, այդ թվում վեցը ռազմատեխնիկական ոլորտի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---