Բաքուն դեմ է Եվրախորհրդարանի` Նախիջեւանում հետաքննություն անցկացնելու մտադրությանը

PanARMENIAN.Net - Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստի հետաքննության հարցով ստեղծված եւ Հայաստան ժամանելու պատրաստվող Եվրախորհրդարանի 10 հոգանոց առաքելության աշխատանքին պաշտոնական Բաքուն համաձայնություն կտա միայն «երկկողմանի հետաքննություն անցկացնելու պայմանով», հաղորդում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահը հավանություն է տվել Հին Ջուղա պատվիրակություն ուղարկելու որոշմանը: Առաքելության նպատակն է հետաքննել Ադրբեջանի կողմից համաշխարհային ճարտարապետության ժառանգություն հանդիսացողն Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը: Եվրախորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել այդ առաքելությունը վստահել ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, հատուկ հանձնախումբ ձեւավորելու փոխարեն, ինչպես դա առաջ էր ծրագրվում: Առաքելությունը կուղեվորվի Ադրբեջան «Ադրբեջանի մշակութային ժառանգության» վերաբերյալ բանաձեւի համաձայն, որը ընդունվել է 2006 թվականի փետրվարին եւ կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ հնագիտական ժառանգության եւ ուսումնասիրությամբ եւ հետազոտությամբ զբաղվաղ առաքելություններին , մասնավորապես հայկականին, ուսումնասիրել Ադրբեջանի տարածքի հուշարձանները: Պատվիրակությունը կազմված է լինելու 10 խորհրդարանականներից, որոնք նաեւ հանդիսանում են ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ: Նրանք պատրաստվում են այցելել Հին Ջուղա Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 17-21-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---