Բուլղարիան Եվրատեսիլ-2014-ին չի մասնակցի. միջոցները սուղ են23 նոյեմբերի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիան չի մասնակցի Դանիայում կայանալիք Եվրատեսիլ-2014-ին նախագծի ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով, հայտարարել է Բուլղարիայի BNT հեռուստաալիքը: «Նախագծի արժեքի և բյուջետային կրճատումների պատճառով հաջորդ տարի BNT-ն չի մասնակցի Եվրատեսիլ-2014 երգի մրցույթին»,-մեջբերում է հեռուստաալիքի հայտարարությունը Sofiaglobe պորտալը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Սերբիան ևս հրաժարվել է մասնակցությունից նույնպես ֆինանսական պատճառներով, մասնավորապես արտոնագրի համար ավելացած ծախսերի ու պատվիրակության ուղևորության կազմակերպման ծախսերի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Միջոցների սղության պատճառով մրցույթին չեն մասնակցի նաև Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան, մի քանի այլ երկրներ: Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ ներկայացրեց մրցույթին 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը: Առաջին անգամ Հայաստանը չանցավ մրցույթի եզրափակիչ 2011 թ., երբ Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար: 2012-ին Հայաստանը չմասնակցեց Բաքվում կայացած Եվրատեսիլին: Մասնակցության տարիների ընթացքում Հայաստանը ստացել է 740 միավոր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |