Օբաման հավաստիացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հրեական պետության երաշխավորը

Օբաման հավաստիացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հրեական պետության երաշխավորը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Նոյեմբերի 24-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռաձայնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն մնում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցն ու հրեական պետության երաշխավորը:

Զրույցի թեման Իրանի հետ համաձայնագիրն էր, որը նախօրեին ստորագրվել է Ժնևում: Ասվում է, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի հնարավոր զարգացման շուրջ:

Նոյեմբերի 24-ին Նեթանյահուն կրկին խստորեն քննադատել է Ժնևում ստորագրված համաձայնագիրը: Իր ելույթներից մեկում նա ասել է, որ որքան շատ է խորանոմ այդ գործարքի մանրամասների մեջ, այնքան պարզ է հասկանում, թե որքան վտանգավոր է այն Իսրայելի ու ողջ աշխարհի համար: Վարչապետը կրկնել է, որ Իրանը պատժամիջոցների զգալի մեղմացման հասավ՝ փոխարենը ոչինչ չտալով: Նա նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը չի ներառում Իրանի միջուկային սպառնալիքի հարակից ոլորտները, ինչպես, օրինակ, բալիստիկ հրթիռների արտադրությունը, հայտնում է 9tv.co.il-ը:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---