Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկն անհետացել է Թուրքիայում

Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկն անհետացել է Թուրքիայում

PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ գնդապետ Ռիադ ալ Ասաադը, անհետացել է Թուրքիայում: Ինչպես հայտնում է Alalam-ը, Ասաադն անհետացել է 10 օր առաջ, նրա ընտանիքից ևս նորություններ չկան սոցցանցերում: Ասաադն անհետացել է, երբ ՍԱԲ հրամանատար Սալիմ Իդրիսն ու լիբանանցի փաստաբան Օկաբ Սադկը հրավիրել են նրան հանդիպման անհայտ վայրում: Որոշ կայքեր մեղադրում են Թուրքիայի կառավարությանը: Ասաադը, որը նախկինում ավիացիայի ինժեներ էր, հեռացել է Սիրիայից 2011 թվականի հուլիսին:

Սիրիայի ազատ բանակը, որի կազմում հիմնականում Սիրիայի կառավարական զորքերի դասալիքներն են հավաքվել, կազմավորվել է 2011 թվականի հունիսին գնդապետ Ռիադ ալ Ասաադի գլխավորությամբ: ՍԱԲ-ը համարվում է սիրիական ընդդիմության ամենախոշոր զինված խմբավորումներից մեկը: Անդամների թիվը հասնում է 30-50 հազարի:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

«Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---