The Times. Ոչ Թուրքիան, ոչ Ուկրաինան երբեք չեն անդամակցի ԵՄ-ին

The Times. Ոչ Թուրքիան, ոչ Ուկրաինան երբեք չեն անդամակցի ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Կիևում տասնյակ հազարավոր ցուցարարներ վանկարկում են . «Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաներն Եվրոպայում մեծանան»: «Բայց խնդիրն այն է, որ մենք չենք ուզում, որ նրանք միանան: Եվ երկրորդ խոչընդոտը՝ մենք ձևացնում ենք, թե ուզում ենք»,-գրում է The Times-ի մեկնաբանը, հանդես գալով եվրոպացիների անունից: Ըստ հեղինակի, բազմամիլիոնանոց Ուկրաինայի միանալու մասին հարցը մղձավանջ է արևմտյան մայրաքաղաքների համար, քանի որ ուկրաինացիներն երիտասարդ են, ակտիվ, կրթված և վաստակել են ուզում գոնե ամսական 280 ֆունտից ավելի (այդպիսին է միջին աշխատավարձն Ուկրաինայում): Իրական ընտրությունը, որ պետք է անի Ուկրաինան, Արևմուտքի ու Արևելքի միջև չէ: «Նրան առաջարկում են էժան գազ և անդամակցություն Կրեմլի ղեկավարած փլուզվող Մաքսային միությանը, կամ, եթե ազատ արձակվի Տիմոշենկոն, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, որը շատ նման է 1964 թ. Թուրքիայի հետ պայմանավորվածության»,-գրում է թերթը:

Ըստ հեղինակի, ԵՄ-ն հոգնել է ընդլայնումից և տառապում է աշխարհաքաղաքական անկարողությամբ: Պատճառը եվրոյի գոտու ճգնաժամն է: Այժմ ընդլայնման ծրագիրը արդիական չէ ոչ եվրահետնորդների, ոչ էլ եվրահոռետեսների համար:

ԵՄ ընդլայնման կողմնակիցները միշտ մի փոքր նման էին նոր գաղութարարների: Դեռ XX դարի սկզբին գոյություն ունեցող միսիոներական խանդավառությունը, այժմ վերածվել է եվրոպացիների հովանավորչության: «Այժմ, ինչպես ինձ վերջերս ասացին երկու ուկրաինացի քաղաքական գործիչներ, մենք ոչ պակաս ենք նյարդայնացնում թեկնածու երկրներին, քան նրանք մեզ»,-գրում է The Times-ը:

ԵՄ ընդլայնումը սպառել է իրեն: Պոտենցիալ թեկնածուներին նա ասում է. «Կարելի է դիմադրել Ռուսաստանի սողացող առաջխաղացմանը, չանդամակցելով եվրոպական ակումբին: Իսկ Եվրամիությունը խորհուրդ է տալիս հասկանալ, որ ձևական պակտերը հարևանների հետ պարտադիր չեն՝ բավական է բացել շուկաներն ու ընդհանուր խնդիրներով զբաղվել, հայտնում է Inopressa-ն:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---