Սիրիայի ընդդիմությունը կմասնակցի Ժնևի խորհրդաժողովին

Սիրիայի ընդդիմությունը կմասնակցի Ժնևի խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող Սիրիայի ազգային խորհուրդը կմասնակցի Ժնևի խորհրդաժողովին՝ նվիրված սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը, հայտնել է խորհրդի նախագահ Ահմադ Ջաբրան Reuters-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ընդդիմությունը բանակցությունները համարում է «քայլ դեպի իշխանափոխություն ու անցում ժողովրդավարությանը»: Ըստ Ջաբրայի, «Սիրիայի փլուզման համար պատասխանատու մարդը չի կարող գլխավորել նրա վերականգնման գործընթացը»:

Ընդդիմությունը դեմ է արտահայտվել խորհրդաժողովին Իրանի մասնակցության հեռանկարին, հայտնում է ՌԲԿ-ն: Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Սիրիայի գծով «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովը կկայանա 2014 թ. հունվարի 22-ին: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը դադարեցնել կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

«Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---