Հայաստանում ծայրահեղ աղքատ են համարվում մարդիկ, ում եկամուտը չի գերազանցում ամսական 54 դոլարը

Հայաստանում ծայրահեղ աղքատ են համարվում մարդիկ, ում եկամուտը չի գերազանցում ամսական 54 դոլարը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարկել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2013» զեկույցը: Ըստ զեկույցի, 2012թ.-ին աղքատության ընդհանուր, վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ

աղքատության գծերն արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար, գնահատվել են, համապատասխանաբար` 37 044 դրամ (կամ 92.2 ԱՄՆ դոլար), 30 547 դրամ (կամ 76.0 ԱՄՆ դոլար) և 21 732 դրամ (կամ 54.1 ԱՄՆ դոլար):

2012թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ավելանալով 2008 թվականի համեմատ 17,4 տոկոսով: Ըստ զեկույցի, չնայած որ, 2012թ.-ին 2011թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008թ.-ի համեմատ թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը, դեռևս գերազանցում են այն: 2012թ.-ին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար մարդ, շատ աղքատներինը՝ 408 հազար, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 85 հազար մարդ: 2012թ.-ին արձանագրվեց աղքատության մակարդակի նվազում նախորդ տարվա համեմատ:, ինչը 7.4%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ( 35.0%): 2012թ.-ին բնակչության մոտ ամեն երրորդը` 32.4%, եղել է աղքատ, նրանցից 13.5%-ը ` շատ աղքատ, իսկ 2.8%-ը` ծայրահեղ աղքատ:

2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմել է 45 000 դրամ նախկին 32 500 դրամի դիմաց: Ըստ պաշտոնական տվյալների գործազրկությունն երկրում 2013 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 16,2 տոկոս,՝ նվազելով 1,2 կետով 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---