Իսրայելն առաջարկում է Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից

Իսրայելն առաջարկում է Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն առաջարկել է Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից և դադարել մշակել հեռահար գործողության հրթիռներ: «Ես կոչ եմ անում Իրանին հրաժարվել ահաբեկչությունից, միջուկային ծրագրից ու հեռահար հրթիռներից»,-ասել է Պերեսն իր ելույթում Մեխիկոյում Մեքսիկայի Սենատի առջև:

Ըստ Շիմոն Պերեսի, Իսրայելը ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին, սակայն «բռնապետությունն ապագա չունի»: «Երբ Իրանը դադարի սպառնալ մյուսներին, ինքն էլ կձերբազատվի այն բեռից, որն ունի թիկունքում»,-ասել է Իսրայելի նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---